Ֆասթ Կրեդիտը տարեկան ամփոփիչ ժողովին ներկայացրել է 2021-ի ձեռքբերումներն ու ցուցանիշները

Ֆասթ Կրեդիտը տարեկան ամփոփիչ ժողովին ներկայացրել է 2021-ի ձեռքբերումներն ու ցուցանիշները

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության տարեկան ամփոփիչ ժողովը, որի ընթացքում ընկերության ղեկավար կազմի կողմից ներկայացվել են 2021 թվականի ձեռքբերումներն ու գրանցած ցուցանիշները։

Կազմակերպության խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, իր ելույթում խոսելով 2021-ի ձեռքբերումներից, փաստել է, որ նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է մրցակցային ցուցանիշներ ոչ միայն ֆինանսավարկային, այլև ֆինանսաբանկային ոլորտում․

• Գրանցել է վարկային պորտֆելի աճ՝ հասցնելով այն 52 մլրդ դրամի,

• Ապահովել է զուտ շահույթ 7․3 մլրդ դրամի չափով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը ֆինանսաբանկային ոլորտում,

• Ակտիվ հաճախորդների քանակը տարվա ընթացքում դարձել է 137,700, իսկ վարկերի քանակը 256,000՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 23%-ի աճ,

• 2021 թվականի ընթացքում բացել է ևս 2 մասնաճյուղ, այդպիսով մասնաճյուղերի քանակը դարձնելով 28՝ ավելի մոտ ու հասանելի լինելու համար իր հաճախորդներին,

• Ստացել է ISO 27001 ստանդարտացում։

Այս ցուցանիշները փաստում են ոչ միայն պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի, այլև հաճախորդների կողմից կազմակերպության հանդեպ վստահության և Ֆասթ Կրեդիտը որպես հուսալի գործընկեր ճանաչելու մասին։

Ամփոփիչ ժողովի ընթացքում ելույթ են ունեցել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության, FastShift վճարահաշվարկային ընկերության, Անգլիայում գործող FJewellery ոսկյա իրերի վաճառքի սրահների ցանցի, Fast Credit UK և Fast Credit Ukraine վարկային կազմակերպությունների տնօրենները, որոնք ներկայացրել են ինչպես ընկերությունների գրանցած հաջողությունները, այնպես էլ տեղական և արտասահմանյան շուկայում ֆինանսաբանկային գործունեության ընդլայնման հնարավորությունները։

Ֆասթ Կրեդիտի կարևորագույն ձեռքբերումներից է եղել 2021-ին ՀՀ ԿԲ կողմից բանկ դառնալու նախնական հավանության ստացումը։

Ընկերության բանկային տրանսֆորմացիայի հարցում կարևոր դեր կունենան FinConstruct IT ընկերությունը՝ իր նորարար ու ժամանակակից թվային լուծումներով, ինչպես նաև FastShift վճարահաշվարկային ընկերությունը՝ իր տերմինալային ցանցով և բջջային հավելվածով։

28 տարվա աշխատանքի արդյունքում Ֆասթ Կրեդիտը առաջատար դիրքեր է զբաղեցրել ֆինանասական ոլորտում և այժմ պատրաստվում է նոր էջ բացել իր գործունեության պատմության մեջ։ Ֆինանսաբանակային ոլորտում գործունեությունը հնարավորություն կտա կազմակերպությանն իրացնելու այն ներուժը, որը տարիների ընթացքում ստեղծվել ու զարգացել է Հոլդինգի ներսում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---