CNN. ԱՄՆ-ում կարծում են` պատերազմն Ուկրաինայում կարող է տևել մինչև տարեվերջ

CNN. ԱՄՆ-ում կարծում են` պատերազմն Ուկրաինայում կարող է տևել մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եվրամիության իր դաշնակիցներին ասել է, որ պատերազմն Ուկրաինայում, ըստ Վաշինգտոնի, կարող է մինչև տարեվերջ տևել։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ երկու եվրոպացի պաշտոնյային հղումով, որոնք չեն ցանկացել հրապարակել անունները։

CNN-ը նշել է, որ նման հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ գնահատականները լուրջ փոփոխության են ենթրակվել, քանի որ Ուկրաինայի դեմ ՌԴ կողմից պատերազմական գործողությունների սկզբում նրանք դրա արագ ավարտն էին ակնկալում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, CNN-ին ապրիլի 15-ի հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տակտիկական միջուկային զենք կիրառել իր երկրի դեմ, գրում է Deutsche Welle-ն։

Զելենսկին նաև ասել է, որ, ըստ Ուկրաինայի պաշտոնյաների գնահատականների, պատերազմի ընթացքում զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող, ևս 10,000-ը վիրավորվել է և «դժվար է ասել, թե քանիսը ողջ կմնա»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---