Բորել. ԵՄ-ն կարագացնի օգնության տրամադրումն Ուկրաինային![]() 16 ապրիլի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը կարագացնի անհրաժեշտ օգնության տրամադրումն Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ Twitter-ում Բորելի հայտարարությանը հղումով։ Նա ասել է, որ խոսել է Ուկրաինայում վերջին ռազմական իրադարձությունների մասին այդ երկրի պաշտոնյաների հետ, այդ թվում պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի։ «ԵՄ-ն սերտ շփումների մեջ է անդամ պետությունների հետ՝ արագացնելու համար Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»,-ասել է նա։ Ապրիլի 11-ին Բորելը կոչ էր արել Եվրամիության երկրներին անհրաժեշտ ամբողջ սպառազինությունը տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նույնիսկ Բուչայից հետո ԵՄ որոշ երկրներ չեն սահմանափակել էներգակիրների գնումը ՌԴ-ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |