Այս տարի ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Այս տարի ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Նշվում է, որ այս տարի համահայկական ջահերով եթրի նշանակությունն էլ ավելի է մեծացել։ Երթի կարգախոսն է՝ «Զարթնիր, լաո»։

«Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Հայ ազգը, Հայաստանն ու Արցախն ամենածանր ժամանակներն են ապրում։ Ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին»,-ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպիչները հորդորում են բոլորին միանալ համահայկական երթին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---