ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունները ձախողվել են Թուրքիայի պատճառով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները չեն կայացել, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ կասկածներ է հայտնել այդ պաշտոնում իր դանիացի գործընկեր Անդերս Ռասմուսենի ընտրության տեղին լինելու առնչությամբ:



Դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, որն ընթանում է Բադեն-Բադեն գերմանական քաղաքում, Ռասմուսենի թեկնածությանը հավանություն են տվել ԱՄՆ-ի եւ մի քանի եվրոպական երկրի պատվիրակությունները: Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ վստահություն է հայտնել, որ նոր քարտուղարն անպայման կընտրվի:



Սակայն Էրդողանը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ռասմուսենի մահմեդական միջավայրում ձեռք բերած համբավը: Խոսքը վերաբերում է 2006 թվականի դանիական թերթում մարգարե Մուհամեդի ծաղրանկարների հրապարակմանը, որից հետո ողջ մահմեդական աշխարհում բողոքի ալիք բարձրացավ:



Թուրքիայի վարչապետը Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերներին առաջարկել է գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածություն փնտրել: Արդյունքում նոր առաջնորդի հարցի քննարկում որոշվել է հետաձգել մինչեւ շաբաթ օրը, հաղորդում է BBC-ին:



2003 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Յափ դե Հոոփ Սխեֆերը, որը մինչ այդ գլխավորում էր Հոլանդիայի արտգործնախարարությունը: Սխեֆերի լիազորությունների ժամկետը լրանում է 2009 թվականի հուլիսի 31-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---