Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Մոսկվայում

PanARMENIAN.Net - Երիտասարդ, բայց արդեն հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը դիրիժոր Վալերի Գեորգիեւի ղեկավարությամբ Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Մոսկվայում: Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Զատիկի փառատոնի ծրագրի շրջանակներում կազմակերպված ամենակարեւոր համերգներից մեկին, որի ժամանակ Մարիինյան սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Բարտոկի «Կապույտ Մորուք հերցոգի ամրոցը», Շոստակովիչի N1 նվագախմբով ջութակի համար համերգը եւ Ռավելի «Բոլերոն»:



Սիբելիուսի անվան Ջութակահարների միջազգային մրցույթի ամենաերիտասարդ հաղթող Սերգեյ Խաչատրյանը 1993թ.-ից բնակվում է Գերմանիայում: 2005թ. նա դարձավ Եղիսաբեթ թագուհու անվան Միջազգային մրցույթի դափնեկիրը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---