ՌԴ-ն կպահպանի գազի արտոնյալ գինը Հայաստանի համար

ՌԴ-ն կպահպանի գազի արտոնյալ գինը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գինը։ Այդ մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում փաստաթղթերի պատկառելի փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գինը»,- ասել է Գոնչարը:

Ըստ նրա, «Գազպրոմ Արմենիան» բավարարում է ՀՀ գազի պահանջարկի 80%-ը։

«Գազպրոմը» ավելի քան $800 մլն ներդրում է արել Հայաստանում»,-ասել է Գոնչարը։

Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել գազի նոր սակագները։Հանձնաժողովի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խմ գազ սպառելու դեպքում չի փոխվել՝ կազմելով 100,000 դրամ/հազար խմ (100 դրամ 1 խմ դիմաց)։ Մյուս բնակիչ բաժանորդները տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար կվճարեն 143․7 դրամ 1 խմ դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---