Իրավապաշտպան Քավալան Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել․ Պետդեպը հորդորում է ազատ արձակել նրան

Իրավապաշտպան Քավալան Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել․ Պետդեպը հորդորում է ազատ արձակել նրան

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին հայտնի իրավապաշտպան Օսման Քավալան Թուրքիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող Ամբերին Զամանը։

«Թուրքիան էլ ավելի թանձր խավարի մեջ սուզվեց։ Գործարար, խաղաղասեր, բարերար և ուղղակի լավ մարդ Օսման Քավալան ցմահ ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության մեջ շինծու մեղադրանքներով»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային ազատել Քավալային, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է և հիասթափված թուրքական դատարանի դատավճռով։ Մենք կրկին կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային»,-ասվում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Պետդեպը նաև հորդորել է Անկարային պահպանել Թուրքիայի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և «դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։

Քավալային դատապարտել են սահմանադրական կարգը փոխելու և Թուրքիայի գործող կառավարությանը տապալելու մեղադրանքներով։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ նա մասնակից է եղել 2013-ի բողոքի ակցիաներին։ Այդ գործով մյուս 7 մեղադրյալները դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։ Լրտեսության մասով դատարանը Քավալային արդարացրել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---