«Փաստինֆո»․ Հովիկ Աբրահամյանի եղբոր նկատմամբ համաներում է կիրառվել

«Փաստինֆո»․ Հովիկ Աբրահամյանի եղբոր նկատմամբ համաներում է կիրառվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շուրջ մեկ ամիս առաջ հրապարակել է գործով դատավճիռը։ Դատարանը վերաորակել է Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք պահելու մեղադրանքը՝ որակելով այն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Այսինքն, դատարանը գտել է, որ տվյալ պարագայում ամբաստանյալները կազմակերպված խմբի կազմում չեն գործել։

Դատարանը մեղավոր է ճանաչել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ամբիկ Գևորգյանին՝ նրան ևս դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով և վերջինիս պարագայում ևս՝ համաներում կիրառել։

Քրեական գործով մեղադրյալները երկուսն են։ Հենրիկ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է և հայտնի է որպես «Ջոնիկ». մեղադրվում էր ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելը։ Գործով մյուս մեղադրյալը Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանն է, ում հետ, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը, իսկ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---