Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Երկրորդ հանրապետական փառատոնը 4 ապրիլի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Հանրապետական փառատոնը: Թվով երկրորդ հանրապետական փառատոնի նպատակն է` բարձրացնել բնակչության հետաքրքրությունը թավջութակի նվագի հանդեպ: Այդ նպատակով առաջիկ 12 համերգներից երեքը տեղի կունենան Չարենցավանում, Աբովյանում, Վանաձորում, ինչպես նաեւ համերգ է ծրագրված Ստեփանակերտում: Փառատոնի շրջանակներում Արամ Թալալյանը վարպետության դասեր կանցկացնի թավջութակի դասի աշակերտների եւ ուսանողների համար:«Հայաստանի մարզերում այսօր ձեւավորվել է բավական ծանր իրադրությունը: Կոտայքի միայն երկու երաժշտական դպրոցներում կան թավջութակի դասընթացներ, երկրի մնացած մարզերում թավջութակի դասընթացներ ընդհանրապես չկան: Ու եւս երկու պատանիներ թավջութակի դասընթացների են հաճախում Ստեփանակերտում»,- ասել է Արամ Թալալյանը: Նա նաեւ ավելացրել է, որ անցյալ տարվա փառատոնին մասնակցող չորս հայ թավջութակահարներ ավելի ուշ Ռիգայում, Լեյպցիգում, Մինսկում եւ Մոսկվայում դափնեկիրների կոչման արժանացան միջազգային մրցույթներում: Իսկ մի հայ թավջութակահար ուսման ընդունվեց Լոս-Անջելեսի կոնսերվատորիա: Ի տարբերություն թավջութակի առաջին Հանրապետական փառատոնի, այս տարի հիմնական մասնակիցները լինելու են Հայաստանի 22 երաժիշտներ, որոնց կատարմամբ կնչեն Կոմիտասի, Կլենգելի, Բախի, Շումանի եւ այլ երգահանների ստեղծագործությունները: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 26: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |