Stop Nikol գրությամբ պաստառներով ակցիա՝ ԱԺ աստիճաններին

Stop Nikol գրությամբ պաստառներով ակցիա՝ ԱԺ աստիճաններին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքի դիմաց առավոտյան հերթական բողոքի ակցիան է իրականացվել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Մի խումբ քաղաքացիներ Stop Nikol գրությամբ պաստառներով բարձրացել են Ազգային ժողովի շենքի աստիճաններին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Երիտասարդի ձայն» նախաձեռնությունը վաղ առավոտից Երևանի կենտրոնում իրազեկման ակցիաներ է իրականացնում` պայմանավորված երկրի ներկայիս իրավիճակով, Արցախի խնդրով ու իշխանությունների անգործությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ իրենց ակցիան սկսել են Արա Գևորգյանի «Արցախ» երգով։ Այնուհետև՝ հայկական եռագույնը ձեռքներին, սկսել են «Քոչարի» պարել, ապա` երթով անցել մայրաքաղաքի կենտրոնով` վանկարկելով «Պայքա՛ր»։

Մինչդեռ Հանրապետության հրապարակում հակագազերով ակցիա է իրականցվում։ «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարել է, որ «պատրաստվում են երկիրը մաքրել այլասերումից, ախտահանել կառավարության շենքը», տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա և ակցիայի մյուս մասնակիցները հագել են հակագազեր, բժշկական խալաթներ, ձեռքներին ունեն ախտահանման համար նախատեսված գործիքներ։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն նաև «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։

Մինչ ակցիայի մասնակիցները քայլում էին դեպի կառավարության շենք, ոստիկանները կանգնեցրել են նրանց, հարցրել` ո՞ւր են գնում, ապա հայտնել, ոը կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---