e-Permits համակարգից օգտվելու համար մատակարար ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են

e-Permits համակարգից օգտվելու համար մատակարար ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը մարզային գրասենյակների աշխատակիցների վերապատրաստման նպատակով կազմակերպել են սեմինար։ Մատակարար կազմակերպության աշխատակիցները ծանոթացել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման e-Permits էլեկտրոնային համակարգի հնարավորություններին և խորհրդատվություն ստացել համակարգից օգտվելու վերաբերյալ։

Մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների քաղաքաշինության բնագավառի պատասխանատուներին և բնակչությանը կոմիտեն պարբերաբար իրազեկում է e-Permits քաղաքաշինական թույլտվությունների միասնական համակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու հնարավորությունների մասին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits միասնական համակարգի միջոցով:

Համակարգից օգտվում է խոշորացված 4 համայնքի 41 բնակավայր: Տարեսկզբից e-Permits համակարգում գրանցվել է մոտ 610 օգտատեր, ներկայացվել մոտ 550 դիմում և տրամադրվել 250 թույլտվություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---