Պապիկյանը հետևել հարվածային ԱԹՍ-ների փորձարկումներին

Պապիկյանը հետևել հարվածային ԱԹՍ-ների փորձարկումներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։

Պապիկյանն աշխատանքային այցով եղել է նաև զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։

Նա շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---