Ավանեսյան․ 2023-ից բուժաշխատողների հավաստագրումը պարտադիր կլինի

Ավանեսյան․ 2023-ից բուժաշխատողների հավաստագրումը պարտադիր կլինի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում հայտարարել է, որ 2023-ից ուժի մեջ է մտնում բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը։

Նրա խոսքով՝ բուժաշխատողները հինգ տարվա ընթացքում պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր, գրում է Արմենպրեսը։

«Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե օնլայն հարթակներում, և թե առկա դասընթացների ձևով վարվելու են , որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---