«Ռոման» և Մխիթարյանը բանակցում են․ 1 կետի շուրջ անհամաձայնություն կա

«Ռոման» և Մխիթարյանը բանակցում են․ 1 կետի շուրջ անհամաձայնություն կա

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։

Կողմերը շատ մոտ են համաձայնության, բայց տարաձայնություն կա մեկ կետի շուրջ՝ պայմանագրի տևողության։ 33-ամյա հայ ֆուտբոլիստը հուսով է, որ պայմանագիրը կերկարացվի 2 տարով, մինչդեռ ակումբի ղեկավարությունն առաջարկում է նրան 1 տարվա պայմանագիր՝ ևս մեկ խաղաշրջանով ավտոմատ երկարացնելու հնարավորությամբ։ Այդ մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, գրում է Euro Football-ը։

Ըստ աղբյուրի, ակումբում վստահ են, որ քննարկումները հաջողությամբ կավարտվեն։

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 42 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---