Թուրքական աշխարհի միություն. Հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ չէ ինքնին Թուրքիային

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա դա մեջքին ուղղված հարված կլինի ողջ թուրքական աշխարհի համար: Այդ մասին ասվում է «Թուրքական աշխարհի միության» հաղորդագրության մեջ: «Սահմանի բացումն անուղղելի հարված կլինի թուրք-ադրբեջանական եղբայրությանը: Եթե Թուրքիայի կառավարությունը նման քայլի գնա, նա դուրս կվռնդվի ինքնին թուրք ժողովրդի կողմից: Թուրք ժողովուրդը 70 տարի սպասել է, որպեսզի վերամիավորվի իր ադրբեջանցի եղբայրների հետ, եւ թույլ չի տա, որպեսզի մեզ կրկին բաժանեն»,- ասվում է փաստաթղթում:



Հայտարարության մեջ նշվում են «թուրք-հայկական սահմանի բացման հնարավոր հետեւանքները` Ադրբեջանը դադարեցնում է իր էներգետիկ համագործակցությունը Թուրքիայի հետ, սպառնալիքի տակ է դնում Nabucco նախագծերը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու կառուցումը»:



«Այլ խոսքով, սահմանի բացումը շահավետ չէ ինքնին Թուրքիային, ուստի իշխանությունները պետք է շտապ վերանայեն այդ հարցը»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է 1news.az-ում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---