ԱՄՆ դեսպանը «միջուկային շանտաժ» է անվանել Լավրովի հայտարարությունը պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ դեսպանը «միջուկային շանտաժ» է անվանել Լավրովի հայտարարությունը պատերազմի վտանգի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ վերջին շրջանում «շատ անպատասխանատու ձևով» սրվել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի իբր հնարավոր կիրառման մասին հռետորաբանությունը, սակայն ԱՄՆ-ն չի ենթարկվի «միջուկային շանտաժի»։ Այդ մասին նա ասել է CNN-ին հարցազրույցում։

«Մենք չենք ենթարկվի միջուկային շանտաժի, մենք թույլ չենք տա միջուկային զենք ճոճել և բալանսավորել պատերազմի եզրին»,-ասել է Սալիվանը, գրում է «Վեդոմոստին»։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ավելի վաղ կասեցրել, հետո չեղարկել էր հրթիռի փորձարկումը, չնայած որ ԱՄՆ-ն նախապես էր այն պլանավորվել և իրազեկել էր ՌԴ իշխանություններին։

«Մենք անպատասխանատու հռետորաբանությամբ չենք զբաղվում միջուկային զենքի հարցում»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ միջուկային պատերազմի վտանգն իրական է։ «Հիմա ռիսկերը շատ զգալի են։ Չէի ցանկանա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն։ Ցանկացողները քիչ չեն։ Վտանգը լուրջ է, իրական։ Այն չի կարելի թերագնահատել»,- ասել էր նա ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---