ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-12-ը կկայանա Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի այցը Երեւան: Նախատեսված են Իրանի նախարարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է մայիսի վերջին Աշխաբադում` Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը նվիրված խորհրդակցությանը: Այն ժամանակ Հայաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի էներգետիկայի փոխնախարարները քննարկել են գազամուղի շինարարությանն առնչվող մի շարք տեխնիկական մանրամասներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---