Բերման ենթարկվածների թիվը հասել է 189-ի 2 մայիսի 2022 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների թիվը հասել է 189-ի։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։ Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից |