Լավրով․ ՌԴ-ն չի ձգտի մինչև մայիսի 9-ն ավարտել պատերազմն Ուկրաինայում

Լավրով․ ՌԴ-ն չի ձգտի մինչև մայիսի 9-ն ավարտել պատերազմն Ուկրաինայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իտալական «Մեդիասեթ» հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտի մինչև մայիսի 9-ն ավարտել պատերազմն Ուկրաինայում։

«Մեր զինվորականներն արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողություններն ինչ-որ նշանավոր օրվա, այդ թվում՝ Հաղթանակի օրվան»,-ասել է Լավրովը։

Նա ասել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, «եթե դադարեցնի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական գումարտակներին, ստիպի նրանց ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց և դադարեցնել դիմադրությունը», գրում է BBC-ն։

Լրագրողը ճշտող հարց է տվել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՌԴ-ն պնդում է, որ Զելենսկին հանձնվի և դա է հանդիսանում խաղաղության պայմանը։

«Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի։ Պահանջում ենք, որ հրաման տա ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց, և դադարեցնել դիմադրությունը»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի ձգտում փոխել ռեժիմն Ուկրաինայում՝ դա անվանելով «ամերիկյան մասնագիտություն»։

«Ուզում ենք մարդկանց անվտանգությունն ապահովել Ուկրաինայի արևելքում, որպեսզի նրանց չսպառնա ոչ այդ երկրի ռազմականացումը, ոչ նացիֆիկացումը, իսկ Ուկարինայի տարածքից սպառնալիքներ չլինեն ՌԴ համար»,-ասել է Լավրովը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---