Օսիպյանը դժգոհել է ոստիկանների պահվածքից

Օսիպյանը դժգոհել է ոստիկանների պահվածքից

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դժգոհություն հայտնելով ոստիկանների պահվածքից, ասել է, որ որևէ մեկը՝ գիտակից ոստիկան, թող օրենք մեկնաբանի, օրենքին հղում անի։

Նա հավելել է, որ սա ինքնաբուխ հավաք է, բխում է ՀՀ հավաքների ազատության մասին օրենքից` հավելելով, որ ոստիկանների պահվածքն անթույլատրելի է, գրում է «Փաստինֆոն»։

Լրագրողը հիշեցրել է, որ 2018-ին որևէ նման վարքագիծ չի եղել, գոնե լրագրողների նկատմամբ նման գործողություններ ոստիկանները չեն իրականացրել։

Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը հրահանգ ուներ՝ հատուկ ընդգծված վերաբերմունք դրսևորելու լրագրողների և օպերատորների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, արգելել նկարահանում իրականացնել։ Խոսքը MediaHub-ի աշխատակիցների մասին է։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---