Ցուցարարի գլխին բռունցքով հարվածած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Ցուցարարի գլխին բռունցքով հարվածած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ քաղաքացու գլխին բռունցքով հարվածներ հասցրած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին»,- հայտնել են ոստիկանությունից:

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---