ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։

Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ»,- ասվում է ՄԻՊ հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ։

Երևանում անհնազանդության ակցիաներից մոտ 190 անձ է բերման ենթարկվել։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---