Սաղաթելյանը` Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին

Սաղաթելյանը` Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հույս է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, նոր կառավարության կազմ է ձևավորվելու, որը հրաժարվելու է այն քաղաքական գծից, որն իրականացվում է այսօր, հայտնում է Factor.am-ը։

Մեկնաբանելով բողոքի ակցիաներից մեկի ժամանակ արված այն հայտարարությունը, թե իրականացնելու են գործող իշխանությունների տված ու չիրականացված խոստումը և վերադարձնելու են ժողովրդից թալանվածը, Սաղաթելյանը նշել է, որ «և վերջին 4 տարում, և դրանից առաջ երկրից թալանածը հետ են բերելու»:

«Մենք առաջնորդվելու ենք օրենքով, այլ ոչ թե մարդկանց հետապնդելու ենք իրենց քաղաքական հայացքների համար: Իրենք ժողովրդին խոստացել են՝ թալանը հետ ենք բերելու, տանք ձեզ, բայց թալանը հետ չեն բերել, այդ մարդկանց հետ պայմանավորվածությունների են գնացել, և իրենց շուրջ ստեղծվել են նոր կլաններ: Սա մեզ համար անընդունելի է և պետք է բացառվի»,-ասել է նա:

Այն հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ Սաղաթելյանը պատասխանել է. «Բոլոր տարիներին մեր պետությունից գողացվածը, եթե կան դրա ապացույցները և օրենքով սահմանված հնարավորությունները, այո, պետք է վերադարձվի: Բայց ինչ-որ պահի պետք է գիծ քաշենք, Փաշինյանի գնալով՝ մենք միասնականություն ենք ունենալու»:

Այն դիտարկմանը, e փաստորեն ընդունում է, որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կոալիցիոն իշխանության ժամանակ թալան է եղել՝ Սաղաթելյանն արձագանքել է. «Երկիր ենք կորցնում, դուք թալանի՞ց եք խոսում… Նիկոլից այն կողմ թալանչի չկա ու չի լինի»:

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---