Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ի մասին․ Ի՞նչն է կասկածելի՝ ներդրողը որոշել է նվիրատվություն անել, կառավարությունը՝ ընդունել

Փաշինյանը՝ ԶՊՄԿ-ի մասին․ Ի՞նչն է կասկածելի՝ ներդրողը որոշել է նվիրատվություն անել, կառավարությունը՝ ընդունել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքի շուրջ խոսակցություններին, զարմանալի է անվանել, որ ոմանք այն կասկածելի են համարում։

«Ի՞նչն է կասկածելի։ Ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, իսկ կառավարությունը շնորհակալությամբ ընդունել է:

Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում, ինչը շատ զարմանալի է։ Եթե ինչ-որ իշխանավոր, կամ իշխանավորի բարեկամ օֆշորներով սեփականատեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա։ Բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես՝ ինչու, կասկածելի է թվում»,-ասել է վարչապետը։

Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել՝ մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում մենք ասել ենք, որ այստեղ մեկ գործարք չէ: Մենք նկատի ունենք մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ»,-հայտարարել է Փաշինյանը և նշել, որ նկատի ունի պղնձաձուլարանի և նոր ատոմակայանի կառուցման նախագծերը:

Փաշինյանն ասել է նաև, որ ներդրողը որոշել է նվիրատվություն անել մի պարզ պատճառով՝ մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին է խոսքը, որն առանց պետության մասնակցության չի կարող կյանքի կոչվել։ Նա հավելել է, որ նկատի ունի պղնձաձուլարանի և նոր ատոմակայանի կառուցման նախագծերը:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25% բաժնեմասը ՀՀ կառավարությանն է նվիրաբերվել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---