ԱՄՆ կանոնակարգողը խորհուրդ է տվել սահմանափակել Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը

ԱՄՆ կանոնակարգողը խորհուրդ է տվել սահմանափակել Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կանոնակարգողը խորհուրդ է տվել 18-ից բարձր անձանց սահմանափակել Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը՝ թրոմբոզի զարգացման ռիսկի պատճառով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման սանիտարական հսկողության վարչությունը (FDA)։

Հորդորը վերաբերում է այն անձանց, ում հասանելի չեն կամ թույլատրված չեն կորոնավիրուսի դեմ այլ պատվաստանյութերը, գրում է «Կոմերսանտը»։

FDA հաղորդագրության մեջ ասվում է, որ Johnson & Johnson-ի պատվաստանյութով պատվաստվելու դեպքում թրոմբոզի ռիսկ կա՝ թրոմբոցիտոպենիայով, երբ արյան մեջ նվազում է թրոմբոցիտների քանակը կամ խախտվում է դրանց արտադրությունը։

ԱՄՆ կանոնակարգող մարմինն այնուամենայնիվ նշում է, որ պատվաստանյութի «հայտնի և պոտենցիալ առավելությունները» գերակշռում են ռիսկերը։ Այնուամենայնիվ FDA-ն ներառել է նոր բարդությունների մասին զգուշացումը տեղեկատուներում։

Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութը միաբաղադրիչ է, այն հավանություն է ստացել ԱՄՆ-ում 2021-փետրվարին։ Այն կարող է կիրառվել, եթե չկա Moderna և Pfizer երկբաղադրիչ պատվաստանյութեր ստանալու հնարավորություն, կամ եթե անձը չի ցանկանում երկու դեղաչափ ստանալ։ ԱՄՆ-ում մոտ 18․7 մլն մարդ է պատվաստվել J&J պատվաստանյութով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---