Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. Առաջին անգամ ՀՀ-ում

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. Առաջին անգամ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

Դրա միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ամբողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու:

Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար:

Հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը:

Հարթակի միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---