59 քաղաքացի է բերման ենթարկվել

59 քաղաքացի է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող 59 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում քայլերթեր են իրականացրել 4 ուղղությամբ։ Քաղաքացիները խաղաղ ակցիաների շրջանակներում պարբերաբար փակել են փողոցներ, խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---