ԱՄՆ-ն ևս $150 մլն-ի ռազմական օգնություն կտա Ուկրաինային![]() 7 մայիսի 2022 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Այդ մասին ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։ Տրամադրվելիք օժանդակության թվում են հրետանային արկեր և հակահրետանային միջոցներ։ Նշվում է, որ այս օժանդակությունը կոչված է «բավարարելու Ուկրաինայի կրիտիկական պահանջները, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումն Արևելյան Ուկրաինայում»։ Օգնության փաթեթը ներառում է՝ 25,000 155 մմ-անոց հրետանային արկ, 3 հատ AN/TPQ-36 հակահրետանային համակարգ, էլեկտրոնային սարքավորումներ, տեխնիկայի պահեստամասեր։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |