Հարավկովկասյան երկաթուղու ապրանքաշրջանառությունը 2008 թվականի համեմատությամբ բարձրացել է 3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2009 թվականին Հարավկովկասյան երկաթուղու ապրանքաշրջանառությունը 2008 թվականի համեմատությամբ բարձրացել է 3,2 տոկոսով: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ընկերության մամլո ծառայությունում, 2009թ. բեռնափոխադրումները կազմել են 2782,6 մլն տոննա, ինչը 1 տոկոսով բարձր է 2008թ. համեմատ (2,75 մլն տոննա): Կանխատեսվում է հատիկավորների փոխադրումների ծավալի աճ 13 տոկոսով 2008թ. համեմատ: 2009-ին նախատեսվում է նաեւ ներքին բեռնափոխադրումների ծավալի աճ 9,5 տոկոսով մինչեւ 815 հազար տոննա (2008թ. 744 հազար տոննա):



Հաղորդագրության մեջ նշվում է, որ բեռնափոխադրումների կառուցվածքում առանձնանում է բեռների երեք հիմնական տեսակ` ցեմենտ (11,14 տոկոս), հատիկավորներ (15,67 տոկոս), նավթ ու նավթամթերք (11,69 տոկոս), քիմիական ու հանքային պարարտանյութ (1,59 տոկոս):



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի: Պայմանագրի ժամկետը 30 տարի է` 10 տարով այն երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---