Ավտոերթեր և իրազեկման ակցիաներ՝ Երևանում

Ավտոերթեր և իրազեկման ակցիաներ՝ Երևանում

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում ավտոերթեր և իրազեկման ակցիաներ են անցկացնում։

Քաղաքացիների մի խումբ ակցիա է իրականացնում Երևանի պետական համալսարանում՝ կոչ անելով ուսանողներին միանալ պայքարին։ «Ուսանող, ոտքի»՝ վանկարկում են ակցիայի մասնակիցները՝ մտնելով ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ, գրում է Panorama.am-ը։

ԵՊՀ-ում ակցիայից հետո փակել են Աբովյան փողոցը։

Նրանք նստել են փողոցի մեջտեղում՝ վանկարկելով դասադուլ։ Մի քանի րոպե նստելուց հետո կարմիրբերետավորները հրմշտելով նրանց հեռացնել են փողոցի երթևեկելի հատվածից։ Մի քանի երիտասարդ բերման է ենթարկվել, հայտնում է Panorama.am-ը։

Սևան–Երևան ավտոմայրուղուց դեպի Երևան ուղղությամբ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման ավտոերթը։ Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Մայրուղով անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մայիսի 12-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը 16։00-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---