Ժամկետայինի մահվան դեպքով ձերբակալվել են համածառայակիցները

Ժամկետայինի մահվան դեպքով ձերբակալվել են համածառայակիցները

PanARMENIAN.Net - Պարտադիր ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա 2 համածառայակից, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

Մայիսի 12-ին ձերբակալվել է վերջինիս 2 համածառայակից` ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով.

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---