ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել17 մայիսի 2022 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Կողմ է քվեարկել է 81 սենատոր, դեմ՝ 11-ը, գրում է Deutsche Welle-ն։ Նրանք կողմ են քվեարկել օրինագծի ընդունման վերաբերյալ առաջարկի շուրջ դեբատները դադարեցնելու առաջարկությանը։ Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կայանալու է շաբաթվա վերջին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայում պատերազմի դադարեցման նշաններ չի տեսնում։ «Ցավոք, դեռևս տեսանելի չէ, որ աճած լինի այն ընկալումը, թե որքան հնարավոր է արագ պետք է վերջ տալ սրան»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |