ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է. ՀՀ-ն 16,500 եվրո կվճարի 2012-ին հրկիզված փաբի սեփականատիրոջը

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է. ՀՀ-ն 16,500 եվրո կվճարի 2012-ին հրկիզված փաբի սեփականատիրոջը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12,000 եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Արմինե Օգանեզովային (առավելապես հայտնի որպես Ծոմակ)։

ՀՀ կառավարությունը ևս 4500 եվրո պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։

Ըստ ՄԻԵԴ որոշման, Օգանեզովային իրավունքները խախտվել են երկու հոդվածով՝ 3-րդ և 14-րդ (Խոշտանգումների արգելում և Խտրականության արգելում)։

Օգանեզովան այժմ ապրում է արտերկրում։

2012 թվականի մայիսի 8-ին, 5։30-ի սահմաններում պայթեցրել էին Երևանի Ղազար Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող DIY փաբը: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Պայթյունից հետո սեփականատերը տեղեկացրել է ոստիկանությանը, իսկ փաբի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը։ Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել, ովքեր խոստովանել են, որ այս կառույցի ապակին կոտրելով` ներս են մտել, համոզվել, որ ներսում ոչ ոք չկա, բենզին բերել և «փաբը» պայթեցրել։ Փաբի սեփականատիրոջ Արմինե Օգանեզովայի կարծիքով, պայթյունը ատելության նշան էր, քանի որ փաբում հաճախակի հավաքվում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։

Ավելի ուշ պարզվել էր, որ փաբը հրկիզողները ՀՅԴ անդամներ են։ Նրանցից երկուսը, որոնց դեմքը ֆիքսվել էր տեսախցիկով, 2013-ին մեղավոր էին ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ էին արձակվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---