ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ $100 մլն-ի

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ $100 մլն-ի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։

«Այսօր ես հայտարարում եմ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը թույլ կտա Ուկարինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա ստանալ»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այդպիսի օգնություն ցուցաբերելով, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել Ուկրաինայի դիրքերն ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ բանակցությունների սեղանի մոտ։

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտնել է, որ նոր փաթեթը 100 մլն դոլար կկազմի, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նախատեսվող օգնությունը ներառում է 155մմ տրամաչափի 18 հաուբից, հաուբիցների տեղափոխման համար նախատեսված 18 տակտիկական մեքենա, երեք AN/TPQ-36 հակահրետանային ռադար, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջո Քիրբին։

Ըստ նրա, ԱՄՆ-ն Բայդենի պաշտոնավարման օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտում մոտ 4․6 մլրդ դոլարի օգնություն է ցուցաբերել, որից 3․9 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---