Չորաթանի սբ Հռիփսիմե եկեղեցին կվերականգնվի և կսկսի գործել20 մայիսի 2022 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն։ ԿԳՄՍ նախարարությունը և բարերար Վարդան Քալանթարյանը գործակցության հուշագիր են կնքել։ Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին գործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը: Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է: «Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |