Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն

PanARMENIAN.Net - Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով իր տեղակալ Կամո Արեյանին, ասել է, որ երեկոյան 22:00-ին մոտ այնտեղ տեխնիկա չի աշխատել։

Արեյանն ասել է, որ եռահերթ աշխատանք կսահմանվի առաջիկա օրերին՝ ամրացման տեխնոլոգիան վերջնականապես որոշելուց հետո, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ճանապարհը պետք է վերակառուցվի փլվածքի ամբողջ երկայնքով, իրականացվեն ամրացման աշխատանքներ։ Պետք է վերականգնվեն նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ Հեղեղատար համակարգն ամբողջությամբ կվերակառուցվի, այդ թվում` ոռոգման խողովակը, որը երեկ նկատել ենք»,– ասել է Արեյանը`հավելելով, որ գազատարին ձեռք չեն տվել, քանի որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։

«Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը հայտնել է, որ 200 գծամետր խողովակաշար է վնասվել։

Ջրագծի վերականգնման շուրջ կառուցապատողի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում, Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 20-ին, ժամը 06:55-ին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---