Երեւանում տեղի է ունեցել Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությունը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությունը: Այս տարի մեծերի տարիքային խմբում լատինամերիկյան պարերի ոճում հաղթողներ դարձան Միխաիլ Մոլչանովն ու Լիլիթ Բաղդասարյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ալբերտ Հակոբյան-Քսենիա Յուզովա, Դավիթ Սարգսյան-Դիանա Տվերդոխլեբովա զույգերը:



Եվրոպական պարերի ոճում մեծահասակների տարիքային խմբում հաղթողներ դարձան Հրանտ Մելիքյանն ու Մարիաննա Մուսինյանը: Նույն խմբում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Եսայի Սիմիկյանն ու Օլգա Սարգսյանը, Հովսեփ Արզումանյանն ու Մարգարիտա Թովմասյանը:



Առաջին տեղերը զբաղեցրած մրցանակակիրները հնարավորություն ստացան շարունակել իրենց մրցութային գործունեությունն արդեն միջազգային մրցաշարերում:



Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությանը մասնակցել են 8 պրոֆեսիոնալ պարային զույգեր: Առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան, որը հիմնվել է 1996 թվականին, սակայն սպորտային պարերի դպրոցը Հայաստանում գործում է 1970 թվականներից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---