Թաներ Աքչամ. Օբամայի ելույթը Թուրքիայի խորհրդարանում դրական եւ խելամիտ քայլ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ելույթը Թուրքիայի խորհրդարանում դրական եւ խելամիտ քայլ է: Այդ մասին հայտարարել է Ուորչեսթրի (ԱՄՆ)Քլարկի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանությունների ուսումնասիրման մասնագետ, թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, սակայն ողջունեց Թուրքիայի կառավարության պատրաստակամությունը հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում, ինչը պահանջում է մյուս հարցերի հետ մեկտեղ քննարկել նաեւ Ցեղասպանության զգայուն հարցը: Օբաման ԱՄՆ ցանկացած նախագահից հեռու գնաց այլ պետության խորհրդարանին ուղղված իր կոչում: 2008 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Օբաման Ցեղասպանություն անվանեց հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում: Խորհրդարանում ելույթից առաջ նա ասաց, որ չի փոխել իր տեսակետն այս հարցի վերաբերյալ»,-ընդգծել է Աքչամը, գրում է The Boston Globe-ը:



2008 թվականին Թաներ Աքչամը նշանակվել է Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի Ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտական կենտրոնի ղեկավար: Նա արտագաղթել է Թուրքիայից 1978 թվականին, դառնալով առաջին քաղաքական էմիգրանտը: Նա ԱՄՆ տեղափոխվեց եւ մինչ 2002 թվականը դասավանդում էր Մինեսոթայի նահանգի պատմական բաժնում: Վերջին անգամ նա Թուրքիա այցելեց 2007 թվականին` իր ընկերոջ, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---