Փաշինյան․ Նոր կարգավորումներով կանխիկ գումարով հնարավոր չի լինի տուն կամ մեքենա գնել

Փաշինյան․ Նոր կարգավորումներով կանխիկ գումարով հնարավոր չի լինի տուն կամ մեքենա գնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հիշեցնելով, որ հուլիսի 1-ից շրջանառության մեջ է մտնում կանխիկ գումարի կրճատման օրենքը, հայտարարել է, որ շատ լուրջ սահմանափակումներ են իրականացնում:

Նա հավելել է, որ նոր կարգավորումներով կանխիկ գումարով հնարավոր չի լինի տուն կամ մեքենա գնել։

«Հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում՝ օրինակ, բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել։ Կամ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում իրավական ուժ չի ունենալու այդ գործարքը: Եվ, հետևաբար, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, ինչը, իր հերթին, լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների կհանգեցնի:

Փաշինյանը նաև ասել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ պահանջն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---