Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը  24 ժամով կդադարեցվի

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Անջատումը պայմանավորված է պլանային աշխատանքներով։

Նշվում է, որ հունիսի 1-ին` ժամը 10.00-ից մինչև հունիսի 2-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի նշված տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---