ԱՄՆ նախագահը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիա իր այցի վերջին օրն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում է ունեցել Ստամբուլում կրոնական դավանքների ներկայացուցիչների հետ: Օբաման հանդիպում է ունեցել Ստամբուլի Մեծ մուֆտի Մուստաֆա Չագրիչիյի, Սիրիայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յուսուֆ Չետինի, Ստամբուլի գլխավոր ռաբին Իսահակ Գալեւայի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի ներկայացուցիչ Արամ Ստեսյանի հետ: Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին այցելել է նաեւ Այա-Սոֆիայի թանգարան եւ Կապույտ մզկիթ, հաղորդում է Anatolian News Agency-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---