Հայ-թուրքական սահմանի բացումը լրջորեն կանդրադառնա Կովկասում ուժերի հավասարակշռության վրա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը լրջորեն կանդրադառնա Կովկասում ուժերի հավասարակշռության վրա: Այդ մասին ասվում է Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում: 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ուեցող տարածաշրջանում անկայուն իրավիճակ ստեղծվեց: Այս առումով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է: Հայաստանը մեղադրում է Թուրքիային Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո հայերի զանգվածային սպանությունների մեջ, Թուրքիան չի ընդունում մեղադրանքները: ԱՄՆ Կոնգրեսը մի տարի է ինչ սպառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել: Թուրքերը չափազանց զգայուն են այս հարցում, եւ նման բանաձեւի ընդունումը կնշանակեր հարաբերությունների խզում ԱՄՆ-ի հետ»,-ասվում է զեկույցում: Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ անցած շաբաթ թուրքական կողմը սկսեց հրապարակավ քննարկել Հայաստանի հետ համաձայնության գալու հարցը, այդ թվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, ինչն, ըստ էության, նվազեցնում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին ցանկացած բանաձեւի ընդունման հնարավորությունը: «Եվ թեեւ համաձայնագիր դեռեւս կնքված չէ, այնուամենայնիվ, դա ակնկալվում է»,-ասվում է զեկույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---