Բադասյան․ Կրիպտոարժույթների ոլորտի չկարգավորված լինելը խնդիրներ է առաջացնում

Բադասյան․ Կրիպտոարժույթների ոլորտի չկարգավորված լինելը խնդիրներ է առաջացնում

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, կարևորել է կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումը, քանի որ չկարգավորված լինելու պատճառոբ խնդիրներ են առաջանում։

Նա հավելել է, որ խնդիրները կապված են կրիպտոակտիվների օգտագործմամբ գործարքների և հարկային ռիսկերի հետ։

Նա նշել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կանխիկ մեծ գումարի դիմաց կրիպտոաակտիվի ձեռքբերում է գրանցվել, սակայն ոչինչ չի ձեռնարկվել հստակ կարգավորումների բացակայության պատճառով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ աշխարհում կարգավորման փորձը կա։ «Ճիշտ է, դա բարդ վերահսկողական միջոցառումներ է պահանջում, բայց չկարգավորման դեպքում խնդիրնեն ավելի մեծ են՝ հնարավոր են ստվերային գործարքներ, փողերի լվացման և հարկերից խուսափելու գործողություններ»։

Բադասյանը հավելել է, որ հարցը պետք է շուտափույթ կարգավորել և այդ հարցով արդեն դիմել են Կենտրոնական բանկին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---