Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացման դեմ Ինտերնետ-քարոզարշավ է սկսվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացման դեմ Ինտերնետ-քարոզարշավ է սկսվել: Քարոզարշավին արդեն միացել են մոտ հազար հոգի: Քարոզարշավի մասնակիցները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ երկրի այլ պաշտոնական անձանց հղված դիմում են ընդունել:



Դիմումում ասվում է. «Թուրքիայի եւ Հայաստանի մտերմացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ կարող է ծանր հարված հասցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, նրա ելույթը Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու կոշտ պահանջով կապված է ոչ միայն այդ երկրի բնական ռեսուրսների եւ Ադրբեջանի հետ առեւտրի ծավալի մեծացման հետ: Դա կապված է նրա հետ, որ ողջ պատմության ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը, լինելով «երկու պետությամբ մեկ ժողովուրդ», միշտ աջակցել են միմյանց: Եթե մի կողմ դնենք եղբայրական հարաբերությունները, եթե անգամ Թուրքիան այդ քայլը կատարում է հանուն որոշակի շահի, ապա Ադրբեջանի հետ հարաբերությունների գերակայությունն ավելի բարձր է: Ադրբեջանն իր նավթագազային ռեսուրսներով դռան դեր է խաղում դեպի Կենտրոնական Ասիա եւ ավելի կարեւոր է Թուրքիայի համար: Իսկ Հայաստանը ոչ մի դրական բան չունի, ինչով կարող էր կիսվել Թուրքիայի հետ»:



Դիմումը ստորագրածները հույս են հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում չստանա, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---