Լավրովը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լավրովը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---