Սաղաթելյան․ Նպատակն է Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու

Սաղաթելյան․ Նպատակն է Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ԱԳ նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց նպատակն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու։

Ընդդիմությունը առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել է ԱԳՆ։ Քայլերթի մասնակիցների ձեռքին ռուսերենով գրված պաստառներ էին կրում` «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում»։ Հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է` պետք է փոխանցեն, որ նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ իրենց ասելիքը ելույթների միջոցով կփոխանցեն։

«Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասել է Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման անդամներն ավարտել են իրենց ակցիան արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նրանք վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---