ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կլինի․ Գործադիրը հավանություն է տվել

ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կլինի․ Գործադիրը հավանություն է տվել

PanARMENIAN.Net - Զինված ուժերի ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կլինի։ Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողը նախարարին փոխարինող չի լինելու։

Համապատասխան կարգավորումներ են կատարվելու պետական կառավարման համակարգը կանոնակարգող օրենքներում։

Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, հստակեցնել վարչապետի, պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի, ՊՆ ղեկավարի լիազորությունների շրջանակը։

Զորահավաքային նախապատրաստության և ոլորտի մի շարք այլ իրավասություններ տրվելու են կառավարությանը։

ՊՆ ղեկավարն ասել է նաև, որ ԶՈւ–ն պետք է զբաղվի միայն մարտական պատրաստականությամբ, պաշտպանի ՀՀ սահմանները, իսկ գնումներն ու ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է պաշտպանության նախարարությունը։

Նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվե Ազգային ժողով։

ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չունի 2022–ի փետրվարի 24-ից, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց այդ պաշտոնից։ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---