Վրաստանով բեռնատարների տարանցման վճարը 75%-ով կբարձրանա

Վրաստանով բեռնատարների տարանցման վճարը 75%-ով կբարձրանա

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։

Վրաստանի կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Բեռնափոխադրողների համար նորացված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022-ի հունիսի 20-ից, տեղեկացնում է Jnews-ը։

Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։

Փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։

2022-ի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116,000-ը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23.2 մլն լարի։ Ըստ կանխատեսումների՝ 2023-ին Վրաստանով կանցնի առնվազն 355,000 բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։

Վերին Լարսի անցակետում ցածր թողունակության պատճառով մծտապես բեռնատարների կուտակումներ են առաջանում, որոնց թվում բավականին մեծ է հայկական բեռնատարների քանակը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---