Աֆրիկյան միության ղեկավարը կոչ է արել Կիևին ականազերծել նավահանգիստները

Աֆրիկյան միության ղեկավարը կոչ է արել Կիևին ականազերծել նավահանգիստները

PanARMENIAN.Net - Սենեգալի նախագահ Մակի Սալը, որը նաև Աֆրիկյան միության ղեկավարն է, կոչ է արել Ուկրաինային ականազերծել Օդեսայի նավահանգիստները՝ հնարավորություն տալու համար դուրս բերել քաղաքից արտահանման համար նախատեսված ցորենը, գրում է Deutsche Welle-ն։

Սալը ասել է, որ եթե ցորենի արտահանումն Ուկրաինայից չվերսկսվի, Աֆրիկան կհայտնվի «շատ լուրջ սովի իրավիճակում, ինչը կարող է պակայունացնել մայրցամաքը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---